Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են քիմիական ոլորտում առևտրատնտեսական հարաբերությունները։ Ադրբեջանից Թուրքիա քիմիական նյութերի ներմուծումը 2025-ին հասել էր 536.6 մլն դոլարի, մինչդեռ 2026-ի առաջին վեց ամիսներին այն կազմել է 268.3 մլն դոլար, ինչը կազմում է 3.3% աճ։
«Artkim Group»-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ահմեթ Գյուլերը նշել է, որ «Turkchem»-ը տարիներ շարունակ Թուրքիայում եղել է քիմիական արդյունաբերության կարևորագույն հանդիպումներից մեկը՝ մեկտեղելով արտադրողներին, մատակարարներին, ներդրողներին և ոլորտի մասնագետներին։
Ադրբեջանը վերջին տարիներին քիմիական և նավթաքիմիական ներդրումների ոլորտում կարևոր առաջընթաց է գրանցել։ Թուրքիայի հետ ամուր առևտրային հարաբերությունների, զարգացող արդյունաբերական ենթակառուցվածքի և դեպի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի շուկաներ բացվող ռազմավարական դիրքի շնորհիվ «Turkchem»-ի միջազգային ընդլայնման առաջին քայլն իրականացվել է Ադրբեջանում։
«Այս ուղղությամբ Turkchem-ի՝ Թուրքիայում ձևավորած հզոր էկոհամակարգն այժմ տեղափոխում ենք Ադրբեջան։ Համոզված ենք, որ Turkchem Azerbaijan-ը կարևոր ներդրում կունենա Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի ամրապնդման, ներդրումային նոր հնարավորությունների ստեղծման և տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում»,- նշել է նա։









