Foto

Էլեկտրոնային դրամապանակ բացելու համար այլևս բանկային հաշիվ կամ քարտ չի պահանջվի

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ։

Էլեկտրոնային դրամապանակ բացելու համար այլևս չի պահանջվի բանկային հաշվի կամ վճարային քարտի առկայություն։

Էլեկտրոնային դրամապանակը հնարավոր կլինի լիցքավորել և մարել նաև կանխիկ եղանակով։

Հաճախորդների նույնականացումը կիրականացվի գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։

Փոփոխությունները կնպաստեն էլեկտրոնային փողի հասանելիության ընդլայնմանը, վճարային ծառայությունների շուկայում մրցակցության խթանմանը և նորարարական վճարային լուծումների զարգացմանը։