ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ: Այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:
«Եթե վերցնում ենք, ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում, և գնալու դեպքում ինչ քայլերով, ինչ ռեժիմով ինչ ենք անելու և չգնալու դեպքում ինչ ենք անելու»:









