Կագայակի ճապոնական ռեստորանում կայացել է Forbes աշխարհահռչակ ամսագրի շնորհանդեսը։ Հայաստանին նվիրված հատուկ համարի թեման հայկական նորաձևությունն ու հյուրընկալությունն են՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ։
Շնորհանդեսի արարողությունը կազմակերպվել էր Երեմյան ընկերությունների խմբի հետ համատեղ, որին մասնակցում էին Հայաստանի նորաձևության, հյուրընկալության և գործարար ոլորտների ներկայացուցիչներ։
Մասնակիցներն իրենց խոսքում ընդգծեցին, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի նորաձևության և հյուրընկալության ոլորտները զարգացման մեծ ճանապարհ են անցել՝ գրանցելով հաջողություններ և Հայաստանը դիրքավորելով աշխարհի գաստրո-ֆեշըն քարտեզին։
Forbes-ի հատուկ համարում ներկայացվում է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գործունեությունը հյուրընկալության ոլորտի իր բարձրակետերով՝ Ռենոմե և Լիվինգսթոն ռեստորաններով։
Forbes-ը պատմում է, թե ինչպես ընկերությունն իր 27 բիզնեսներով փոխեց Հայաստանի հյուրընկալության, խելացի գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտները։










