Իսրայելն ու Լիբանանը մոտ են պայմանավորվածության հասնելուն։ Այս մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում կատարելով իսրայելցի պաշտոնյայի։
Նշվում է, որ վերջին օրերին Վաշինգտոնում շարունակվել են կողմերի միջև բանակցությունները, որոնք, ըստ լրատվամիջոցների, անցել են բավական բարդ, սակայն չեն ընդհատվել։
Հնարավոր համաձայնության մանրամասները դեռևս չեն հրապարակվում։









