Foto

Թրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հարձակվում է Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա։

Նրա խոսքով՝ «իրանցիները վերջին մեկ ժամվա ընթացքում առնվազն չորս անօդաչու թռչող սարք են արձակել», ինչը, ըստ Թրամփի, «հրադադարի խախտում է»։

«Անօդաչուներից մեկը լուրջ հարված է հասցրել խոշոր և շատ թանկարժեք բեռնատար նավի վերին տախտակամածին։ Վնաս է պատճառվել, սակայն նավը կարողացել է շարունակել իր ընթացքը։ Մենք խոցել ենք մյուս երեք անօդաչուները։ Սա ակնհայտորեն մեր հրադադարի համաձայնագրի հիմար խախտումն է», — գրել է Թրամփը` Truth Social սոցիալական հարթակում։