Foto

Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ

Թուրքիայի Նիղդե նահանգում հրավառության արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է։

Նիղդեի նահանգապետ Նեդիմ Աքմեշի խոսքով՝ ևս մեկ տուժած գտնվում է ծանր վիճակում, իսկ մի քանի աշխատակիցներ ստացել են թեթև վնասվածքներ։

Պայթյունից հետո բռնկված հրդեհն արդեն մարվել է։ Դեպքի պատճառները դեռևս պարզվում են։

Նշվում է, որ նույն արտադրամասում 2018 թվականին նույնպես պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր երկու մարդ։

Տեսանյութը՝ հղմամբ։