ԵԱՏՄ տնտեսական ֆորում-2026-ի շրջանակում կկայանա պանելային նիստ, որը նվիրված է ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման և վարչարարության զարգացման միտումներին, այդ թվում՝ արհեստական բանականության գործիքների ներդրման հաշվառմամբ։
Նախատեսվում է քննարկել արհեստական բանականության գործնական կիրառման հնարավորությունը մաքսային մարմինների աշխատանքում, դրա հետ կապված դժվարությունները, ինչպես նաև դրա օգտագործման իրավական և էթիկական ասպեկտները։
Բանախոսներ կլինեն ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարները, իսկ քննարկմանը կմասնակցեն նաև ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ։









