Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, նրա բրիտանացի գործընկեր Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ապրիլի 17-ին Փարիզում կքննարկեն Հորմուզի նեղուցում անխափան նավարկության ապահովմանը միտված եվրոպական առաքելության ստեղծման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իտալական La Repubblica թերթը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Փարիզի հանդիպմանը մասնակցելուն Մելոնիին դրդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած կոնֆլիկտը։ Վերջինս՝ Իրանի հետ պատերազմում Միացյալ Նահանգներին աջակցելուց խուսափելու մեղադրանք է ներկայացրել եվրոպական առաջնորդներին։ Թերթի պնդմամբ՝ Իտալիայի իշխանություններն ակնկալում են, որ առաջիկայում կհաջողվի հեռախոսազրույց անցկացնել Սպիտակ տան ղեկավարի հետ։









