UFC-ի վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին իր կարծիքն է հայտնել թեթև քաշային կարգում կազմակերպության չեմպիոն, վրացի Իլիա Թոփուրիայի և հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի հնարավոր մենամարտի վերաբերյալ։
«Ես հարգում եմ Արման Ծառուկյանին. նա բարձրակարգ մարզիկ է և հիանալի մարտիկ։ Բայց եթե Արմանը մենամարտի Իլիայի հետ, ապա Թոփուրիան իր մարտաոճի շնորհիվ կհաղթի նրան։ Իլիային հնարավոր չէ տապալել գետնին, նրա հետ ըմբշամարտի բռնվելն անիմաստ է։
Այդ դեպքում Արմանը ստիպված կլինի բռնցքամարտել, իսկ Իլիան պարզապես նոկաուտի կենթարկի նրան»,- ասել է Դվալիշվիլին Դեմետրիուս Ջոնսոնին տված հարցազրույցում։
Հավելենք, որ հունիսի 15-ին Իլիա Թոփուրիան թեթև քաշային կարգում UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացնի ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ։ Տուրնիրը նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ի Սպիտակ տանը։









