Foto

Բացահայտվել է իդեալական ընթրիքի բաղադրությունը

Գաստրոէնտերոլոգ Ելենա Տիմոխինան UfaTime.ru-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ պետք է ներառի իդեալական ընթրիքը։

Ըստ Տիմոխինայի՝ առողջ ընթրիքի երկու հիմնական մոտեցում գոյություն ունի: Առաջինը այսպես կոչված դասական հավասարակշռությունն է։ Բժիշկը պարզաբանել է, որ սա ընդունելի է քնելուց երեք-չորս ժամ առաջ՝ երեկոյան ինտենսիվ մարզումից կամ շատ թեթև ճաշից հետո։

Այս դեպքում երեկոյան ընթրիքը պետք է բաղկացած լինի 30 տոկոս սպիտակուցից, 20 տոկոս ճարպից և 50 տոկոս ածխաջրերից։ Տիմոխինան որպես նման ընթրիքի օրինակ բերել է հնդկացորենը կամ շագանակագույն բրինձը՝ տապակած հնդկահավի մսի և բանջարեղենային աղցանի համադրությամբ:

Իդեալական ընթրիքի երկրորդ տարբերակը սպիտակուցի և մանրաթելի համադրությունն է, օրինակ՝ սպիտակ ձուկը կամ ծովամթերքը՝ եփած կամ թարմ բանջարեղենի համադրությամբ: Բժիշկն այս կերակուրն անվանել է ամենանուրբը ստամոքս-աղիքային համակարգի համար: Նա հավելել է, որ այս տարբերակը ընտրողները կարող են ուշ ընթրել՝ քնելուց երկու ժամ առաջ: