Foto

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։

Երկու երկրների միջև պաշտոնական հրադադարը կսկսվի ապրիլի 17-ին, ժամը 02:00-ին (Երևանի ժամանակով)։

Հրադադարը կտևի 10 օր։ Թրամփը ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին հանձնարարել է համագործակցել կողմերի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Թրամփը պնդում է, որ հաջողության դեպքում սա կլինի իր կողմից դադարեցված 10-րդ պատերազմը։