Մայիսի 28-ին, Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում (Աստանայում) կանցկացվի պանելային քննարկում՝ նվիրված եվրասիական տարածքում առևտրի և լոգիստիկ շղթաների փոփոխությանը՝ նոր ժամանակների միտումներին համապատասխան։ Հայտնում են ԵԱՏՄ մամուլի ծառայությունից։
Այն կհամախմբի՝
պետական մարմինների ներկայացուցիչների
խոշոր լոգիստիկ ընկերությունների
տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների (ԵԱՏՄ երկրներից)
ինչպես նաև միջազգային գործընկերների
Փորձագետները կքննարկեն՝
տրանսպորտային ենթակառուցվածքների հիմնական խնդիրները
լոգիստիկ շղթաների մարտահրավերները
և ապագայում սահմանանց առևտրային ուղիների զարգացման հնարավորությունները։









