Foto

Մատվիենկոն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանը․ մանրամասներ

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջանում։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Հատուկ ընդգծվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման կարևորությունը։

Կողմերը նաև նշել են Ուկրաինայի հարցի հնարավորինս արագ և լիարժեք կարգավորման անհրաժեշտությունը,
դրական են գնահատել Ստամբուլի հարթակի օգտագործումը այդ գործընթացում։

Վալենտինա Մատվիենկոն փոխանցել է Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները Ռեջեփ Թայիփ Էրդողանին։