Պահպանվող լարվածության պատճառով մարտական գործողությունները տարածաշրջանում կարող են հանկարծակի վերսկսվել։ Այս մասին նշվել է Կանադայի ԱԳՆ հայտարարությունում։
«Հեռացեք Իրանից այժմ, եթե դա կարելի է անել անվտանգ։ Համոզվեք, որ ձեր ճամփորդական փաստաթղթերը ակտուալ են։ Բավականաչափ պաշար կուտակեք այն դեպքի համար, եթե թաքնվելու անհրաժեշտություն ծագի»,- նշվել է հաղորդագրության մեջ։









