Foto

Բացահայտվել է բնակարանային գnղության դեպք․ 47-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)

Անցած տարվա դեկտեմբերի 26-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ ցերեկը հարմարեցված գործիքով բացել են Բաբաջանյան փողոցի մի բնակարանի դուռ և գողացել գումար ու ոսկեղեն։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել է մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 47-ամյա մի տղամարդ։

Ձեռնարկվեցին միջոցառումներ, նախաքննական մարմնի հետ իրականացվեցին վարույթային գործողություններ, որոնց արդյունքում փետրվարի 9-ին 47-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում։

Հաջորդ օրը նա ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։
47-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է։