Foto

Հունգարիան և Սլովակիան մտադիր են տեսուչներ ուղարկել Ուկրաինա՝ Դրուժբա նավթամուղի վիճակը գնահատելու համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Սլովակիայի հետ համատեղ Ուկրաինա մասնագետների խումբ ուղարկելու մտադրության մասին, որոնք կգնահատեն Դրուժբա նավթամուղի վիճակը, հայտնում է Interfax-ը։ 

Նա Facebook սոցիալական ցանցում հայտնել է, որ իր սլովակ գործընկեր Ռոբերտ Ֆիցոյի հետ պայմանավորվել է ստեղծել համատեղ քննիչ հանձնաժողով՝ Դրուժբա նավթամուղի վիճակը պարզելու համար։

«Ես կոչ եմ անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն թույլ տալ հունգարացի և սլովակ տեսուչների մուտքը և վերսկսել Դրուժբայի աշխատանքը»,- նշել է Օրբանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա այն բանից հետո, երբ հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող Դրուժբա նավթամուղով ռուսական նավթի մատակարարումները դադարեցվել էին ինչպես Հունգարիայի, այնպես էլ Սլովակիայի համար։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն Ուկրաինայի այս որոշումն անվանել էր քաղաքական շանտաժ։