Foto

Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է բետոն էլեկտրասյանը, տապшլել այն. բետոնե էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա. կա վիրшվոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում 25-ամյա Պարույր Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Բախման հետևանքով էլ էլեկտրասյունը հայտնվել է ավտոմեքենայի վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման նպատակով։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Վարորդը մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։