Foto

Կոնֆերենցիաների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Այսօր՝ փետրվարի 27-ին, շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։

Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս էին եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերն անցումային փլեյ-օֆֆում պարզեցին վերջին 8 ուղեգրերի հասցեատերերին։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

  • «Քրիստալ Փելաս» — «ԱԵԿ Լառնակա»
  • «Սիգմա» — «Մայնց»
  • «Լեխ Պոզնան» – «Շախտյոր Դոնեցկ»
  • «Սամսունսպոր» — «Ռայո Վալեկանո»
  • «ԱԶ Ալկմար» — «Սպարտա Պրահա»
  • «Ցելյե» — «ԱԵԿ Աթենք»
  • «Ֆիորենտինա» — «Ռակով»
  • «Ռիեկա» — «Ստրասբուր»

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 12-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 19-ին։

Աղբյուրը`ArmSport.am