2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.9%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.5%-ով (գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Հրազդանում), մայրաքաղաքում գրանցվել է 0.2% գնանկում:
2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 0.1% գնանկում: 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.8% և 0.9%-ով, իսկ 2025թ. հունվար-դեկտեմբերին 2024թ. Հունվար–դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.2% և 4.1%-ով:
2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 8.6% գնանկում, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 19.2% գնաճ, ընդ որում, 2025թ. դեկտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:
Ծառայությունների սակագներ.
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ սակագներն աճել են 3.1%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1%-ով:









