sՍու-30ՍՄ կործանիչները կարող են շատ օգտակար լինել Հայաստանի օդային տարածքի և ինքնիշխանության պաշտպանության գործում։ Այս մաիսն հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը հիշեցրել է, որ այս տարի նախաձեռնվելու է Զինված ուժերի զարգացման և սպառազինությունների գնման հերթական հնգամյա պլանի ընդունումը։ Նրա խոսքով՝ «ՍՈՒ-30 ՍՄ»-ների համար կա որոշակի սպառազինություն, սպասվում է նաև հավելյալը։ Նախարարը բարձր է գնահատել կործանիչների դերը և հայտարարել է, որ դրանք կարող են շատ օգտակար լինել երկրի երկնքի և ինքնիշխանության պաշտպանության գործում։
Պապիկյանը հավաստիացրել է, որ Զինված ուժերը համալրվում են նորագույն տեխնիկայով։ Պատասխանելով արևմտյան զենքի գնման համատեքստում ռուսական տեխնիկայի ճակատագրի մասին հարցին՝ նախարարը փաստել է, որ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող նորագույն ու ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը չի նշանակում, թե մենք հրաժարվել ենք ունեցած տեխնիկայից։ Այն թարմացվելու է, հարմարեցվելու է նոր տեխնիկային և արդիականացումը կարող է կարևոր նշանակություն ունենալ։ Այն ամբողջ տեխնիկան, որն արժեք է ներկայացնում, կարևոր է մեզ համար, ընդգծել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ ՍՈՒ-30 ՍՄ միավորը գնվել էր 44-օրյա պատերազմից առաջ, սակայն պատերազմի ընթացքում պարզ է դարձել, որ ինքնաթիռները տեղում են եղել, բայց հրթիռները՝ ոչ։









