Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Մկրտիչ Սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. այս մասին Aysor.am-ին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Առաջին դատավարությունը նշանակվել է հունվարի 26-ին՝ ժամը 12.30-ին»,-ասաց նա։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Մկրտիչ եպիսկոպոսն այս մեղադրանքները չի ընդունել:









