Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմը պաշտոնական նոր էջ ունի։
Էջում ներկայացվում են թեմական նորություններ, ինչպես նաև հոգևոր բովանդակությամբ նյութեր։
2021 թվականի հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Արարատյան Հայրապետական թեմից առանձնացվել է Արարատի մարզը և հաստատվել է Մասյացոտնի թեմը։ Թեմակալ առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
2026 թվականի հունվարի 10-ին Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից, իսկ թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։









