Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, նա ապօրինաբար հալածվում է այս իշխանությունների կողմից, մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ այն ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի հետ, իրենց համար անընդունելի և դատապարտելի է: Ըստ Սաղաթելյանի՝ Կարապետյանը հալածվում է հայկական ինքնության և եկեղեցու կողքին կանգնելու համար:
Իսկ ինչ վերաբերվում է «Մեր ձևով» շարժմանը, ապա ՀՅԴ ԳՄ անդամն ասաց, որ շատ դրական են վերաբերվում:
«Հույս ենք հայտնում, որ նոր ձևավորվող շարժումն ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղն ու դերը»,- հավելեց ընդդիմադիր քաղաքական գործիչը:









