Foto

Ալիևը չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։

«Մեր պետության ղեկավարը չի կարողանա մասնակցել այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով», - հայտնել են Ալիևի վարչակազմից։

Նրանք նշել են, որ Ադրբեջանը պարբերաբար մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Վարչակազմը նաև բացատրել է Ադրբեջանի նախագահի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին չմասնակցելու պատճառները. «Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ»։