Foto

Գեղարքունիքում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր հայտնվել ձորակում

Դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաներում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Խաչատուր Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։