Foto

Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստանի Դաշնություն, մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Իսկ այսօր կկայանա ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Պեսկովն ասել է, որ գագաթնաժողովում կքննարկվեն արդիական հարցեր։

«Գագաթնաժողովն ինքնին շատ գործնական օրակարգ ունի։ Պետությունների ղեկավարները կշարունակեն իրենց շփումը ոչ պաշտոնական նախաճաշի ընթացքում», - նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am