Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, նրան դեռ չեն վիրահատել
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«Հետազոտությունների փուլում է գտնվում Սրբազանը։ Նրա շաքարն է բարձր, փորձում են իջեցնել և հարակից այլ խնդիրները կարգավորել։ Եթե ամեն ինչ կարգին լինի, վիրահատությունը, ամենայն հավանականությամբ, կլինի շաբաթվա վերջում»,-ասաց Մարինե Ֆարմանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։









