ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կազմել է 381.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.61 դրամ (աճել է 0.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.81 դրամ (աճել է 0.08 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 440-444 դրամով, վաճառվում է 447–455 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.73-4.80 դրամով, վաճառվում է 4.82-5.04 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 380 դրամով, վաճառվում՝ 383.5 դրամով:
Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 447.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.75 դրամով, վաճառվում է 4.82 դրամով:









