ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից կատարված մի քանի գործարքներ չեն ներառվել հարկային միասնական հաշվարկներում՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։
Ինչպես NEWS.am–ին հայտնում են ՔԿ-ից, նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից չհաշվարկված և պետական բյուջե չվճարված գումարը կազմել է 13 մլն 404 հազար 500 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։









