Foto

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչներն «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, գ. Արդենիս):

Մասնավորապես՝

- արտադրական օբյեկտի հատակները եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել լվացվող, ախտահանվող նյութերից,

- պատերի մակերևույթների որոշ հատվածներում առկա են եղել վնասված, կոտրված և անհարթ հատվածներ,

- առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: