Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել օգոստոսի 22-ին Աստրախանում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի վերաբերյալ և բարձր գնահատել դրա արդյունքները: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: