Foto

Աֆրիկան իրականում շատ ավելի մեծ է

Մարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները Africa No Filter և Speak Up Africaսկսել են միջազգային արշավ՝ կոչ անելով փոխել աշխարհի քարտեզները։ Նրանց պահանջն է հրաժարվել XVI դարում կազմված Մերկատորի պրոյեկցիայից, որտեղ Աֆրիկան ներկայացված է իրականից փոքր չափերով։ Ակտիվիստների խոսքով՝ դա ձևավորում է կարծրատիպեր և մայրցամաքը ներկայացնում որպես երկրորդական ու մարգինալ տարածաշրջան։


Նոր նախաձեռնությունը կոչվում է Correct The Map («Ուղղիր քարտեզը»)։ Կազմակերպությունները առաջարկում են անցնել Equal Earth («Հավասար Երկիր») պրոյեկցիային, որը պահպանելով մակերեսների իրական հարաբերակցությունը՝ հնարավորություն կտա ցույց տալ Աֆրիկայի իսկական մասշտաբները։

«Քարտեզի շտկումը միայն Աֆրիկայի խնդիր չէ։ Դա ճշմարտության և ճշգրտության հարց է, որը վերաբերում է ողջ աշխարհին», — հայտարարել է Speak Up Africa-ի համահիմնադիր Ֆարա Նդիաե։ Նրա խոսքով՝ սերունդների կրթությունը սխալ քարտեզներով հանգեցնում է Աֆրիկայի դերի թերագնահատմանը թե՛ քաղաքականությունում, թե՛ տնտեսությունում։

lurer.com