ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից հերթականը` ԱՄՆ բաց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը մրցաշարի առաջին շրջանում կմրցի աշխարհի 100-րդ ռակետ, ռուս Անաստասիա Զախարովայի հետ:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովի առաջին հակառակորդը վարկանիշային աղյուսակի 106-րդ հորիզոնականում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին է:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններ է, իսկ կանանց մրցաշարում` Արինա Սաբալենկոն է: