Իսրայելի իշխանությունները հաստատել ենԻսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ)՝ Գազայում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը ջախջախելու ծրագիրը, որը կիրականացվի ինտենսիվ կրակի, բնակչության տարհանման և ցամաքային զորավարժությունների միջոցով։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Մենք հաստատել ենք Իսրայելի պաշտպանության բանակի ծրագիրը՝ Գազայում Համասին հաղթելու ինտենսիվ կրակի, բնակիչների տարհանման և ցամաքային զորավարժությունների միջոցով», - գրել է նա X-ում։