Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, ազատվելով Դամասկոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Հիշեցնենք, որ Հայր Սուրբը ծառայել է Դադիվանք վանական համալիրում։ Հայր Դերենիկը Դադիվանքում իր վերջին պատարագը մատուցել է սեպտեմբերի 24-ին: