Այսօր՝ օգոստոսի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Թու-թու-թու լավան թթու լավաշ չի ուտի» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները Բագրատունյաց պողոտայից ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել հանրությանը հայտնի բլոգեր, Էրիկ Շահբազյանին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան, ովա ավելի շատ հայտնի է «Թու-թու-թու լավա» մականվամբ։ Թե ինչի համար է ավտոմեքենան տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք, դեռևս հայտնի չէ։