ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպումից մեկ շաբաթ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է պատասխանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու իր հնարավորության մասին, հաղորդում է CNN-ը։
«Նրանք այնքան էլ լավ չեն շփվում, ակնհայտ պատճառներով, բայց կտեսնենք։ Կտեսնենք՝ արդյոք ես պետք է այնտեղ լինեմ (հանդիպմանը)»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչել են, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ երկու առաջնորդների միջև հանդիպում նախատեսված չէ։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինը և Զելենսկին կհանդիպեն ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու իր ջանքերի շրջանակում, սակայն այդ ծրագրերը դեռևս չեն իրականացվել։