«Որպես Արցախի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանում գրանցված «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպության անդամ, որոնք իրենց կանոնադրության և մնացած որոշումներով զբաղվում են հենց արցախցիների վերադարձի իրավունքով, պարբերաբար Գյումրիից մինչև Կապան լինում են հանդիպումներ։ Խոսում ենք մեր իրավունքների, մեր սոցիալական խնդիրների մասին, որոնք իմ բախտակիցները՝ բռնի տեղահանված 150 000 արցախցիներ։ Հետևաբար, եղել են այդ հանդիպումները, որոնք ամփոփվել են մարտի 25-ի հանրահավաքով, արցախցիների իրավունքների հանրահավաքով։ Հավաքի ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել։ Այո՛, ես մասնակցել եմ շատ հանրահավաքների, ինչու՞ չէ, նաև կազմակերպել եմ, բայց այդ ընթացքում որևէ բերման չեմ ենթարկել, երբևէ չեմ բռնացել որևէ մեկի կամքին։ Ինչ վերաբերում է պայթուցիկներին, ապա յուրաքանչյուր Նոր տարի կամ երեխայի ծնունդ դուք հրավառություն եք անում, իսկ ես 20 թ․-ից հետո մեր տանը ընդհուպ տոնածառ չի զարդարվում՝ հաշվի առնելով իմ երեխաների քեռու կարգավիճակը, որն առայսօր անհայտ կորած է։ Իմ վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է։ Եթե սա համարվում է ահաբեկություն կազմակերպելու իր, ապա ես մտածում եմ, որ տեղերով պիտի փոխվենք»,- դատարանում հայտարարեց Գալստյանը։
Այսուհանդերձ դատավորը որոշեց Դավիթ Գալստյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց։