Եվրոպական երեք երկրների արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը այսօր՝ օգոստոսի 22-ին, հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել է Եվրոպական եռյակի ու ԵՄ-ի օրակարգային հարցերը։
Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, վճռականորեն գործելով իր ինքնապաշտպանության մեջ, երբեք չի հրաժարվել դիվանագիտության ուղուց եւ պատրաստ է ցանկացած դիվանագիտական լուծման, որը կերաշխավորի Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը։
Ի պատասխան եվրոպական կողմերի՝ 2231 բանաձեւը երկարացնելու առաջարկին՝ դիվանագիտության համար ավելի շատ ժամանակ տրամադրելու համար, ԱԳ նախարարը նշել է, որ դա որոշում է, որն առաջին հերթին պետք է կայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած այս հարցում ունի իր սկզբունքային դիրքորոշումներն ու հայացքները, չի միջամտի այդ գործընթացին: