Foto

Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար

Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Վոլկեր Թյուրքը, գրում է Times of Israel-ը:

«Գազայում սովն Իսրայելի կառավարության կողմից ձեռնարկված գործողությունների ուղղակի հետևանքն է, և սովից մահերը կարող են համարվել պատերազմական հանցագործություն», - ասել է նա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն հավելել է. «Չենք կարող թույլ տալ, որ այս իրավիճակն անպատիժ շարունակվի: Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական օգնության լիարժեք, անարգել մուտք»։

Գուտերեշը նաև կոչ է անում «անհապաղ հրադադարի, բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակման և մարդասիրական օգնության լիարժեք, անարգել մուտքի»։

tert.am