Foto

Թղթային ուղետոմսերի փոխարեն հնարավոր է գնել էլեկտորնային ուղետոմսեր

Հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ օգոստոսի 1-ից  թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից։ Փոխարենը Telcell Terminal-ով հնարավոր է գնել էլեկտրոնային ուղետոմսեր և դրանք օգտագործել Telcell Wallet հավելվածում ՝ նույնիսկ չնույնականանալու պարագայում։

Ինչպես ձեռք բերել էլեկտրոնային QR ուղետոմս Telcell Terminal-ով․

  • Telcell Terminal-ի գլխավոր էջում սեղմեք «Ուղետոմս»,
  • ընտրեք «QR դրամապանակին»,
  • մուտքագրեք այն հեռախոսահամարը, ում դրամապանակին ուզում եք ուղարկել տոմսերը և սեղմեք «Առաջ»,
  • ընտրեք ուղետոմսերի քանակը և սեղմեք «Առաջ»,
  • ընտրեք վճարման եղանակը՝ կանխիկ կամ բանկային քարտով, մուտքագրեք գումարը կամ մոտեցրեք քարտը POS տերմինալին և կատարեք վճարումը,

QR ուղետոմսը կհայտնվի այն Telcell Wallet-ում, որի հեռախոսահամարը մուտքագրել եք։

QR ուղետոմսը Telcell Wallet-ում կարող եք գտնել՝ գլխավոր էջից անցնելով «Տոմսեր» բաժին:

Հիշեցնենք, որ այս եղանակով գնված QR ուղետոմսերը կարելի է օգտագործել նույնիսկ առանց հավելվածում նույնականանալու, ինչը շատ հարմար է դպրոցականների համար։

Մանրամասները՝ կից տեսանյությում

https://we.tl/t-AFtZRHxZ4

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։