Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին՝ Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Թբիլիսին միշտ պատրաստ է իր ներդրումն ունենալ, նպաստել տարածաշրջանում խաղաղ և կառուցողական համագործակցությանը։ Վրաստանը ողջունում է Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,-նշել է նա։