Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակում է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
-Տրանսպորտային քարտ,
-Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),
-Բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը հնարավոր է ձեռք բերել՝
-Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
-Telcell սպասարկման կետերից,
-Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից: