«Արարատի» ավագ Գոռ Մալաքյանը ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշում է կայացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա ֆուտբոլիստը «Արարատի» կազմում էր հանդես գալիս 2021 թվականից: Մինչ այդ նա հանդես է եկել «Փյունիկում», «Ալաշկերտում», «Շիրակում», ուկրաինական «Ստալում» և «Արարատ-Արմենիայում»: Նա նաև 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
«Որոշում եմ կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերաս, քանի որ նոր փուլ է սկսում իմ կյանքում՝ մարզչական գործունեության մեջ: Կարծում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր, քանի որ գիտակցաբար եմ եկել այս քայլին: Մաքուր և հանգիստ խղճով եմ հեռանում, որպես ֆուտբոլիստ, բայց վստահ ու համոզված եմ, որ մեծ հաղթանակները դեռ առջևում են»,- նշել է Գոռ Մալաքյանը: