Հանկարծամահ եղած զինվորը առողջական խնդիրներ չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մարտունու փոխքաղաքապետ Վահագն Դավթյանը, խոսելով հանկարծամահ եղած զինծառայող Վահե Զաքարյանի մասին, նշեց, որ վերջինս հարգված ընտանիքից է։
«Անձամբ ճանաչում եմ, հարգված ընտանիքից է։ Տարիներ առաջ մայրը մահացել է, հայրը աշխատում է մեր սոցիալական ծառայությունում։ Առողջական խնդիրներ չի ունեցել, իսկ մեկ օր առաջ էլ զրուցել է հոր հետ», նշեց նա՝ ավելացնելով, որ զորամասում եւս որևէ խնդիր չի ունեցել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ տղան մահացել է ինսուլտի հետևանքով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով: