Foto

Բռնվեք, խայտառակ դաղալություն էր տեղի ունենում․ Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ գործի մասին

Մեր բերանները փակել էին, այսպես ասած, օրենքի կամայական արգելքով, մեզ արգելել էին նախաքննական տվյալներ հրապարակել, բայց իրենք ինչ ուզում էին հրապարակում էին, ինչ կեղծ ձևով ուզում էին հրապարակում էին, կատարվում էր խայտառակ դաղալություն։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով Տիգրան Գալստյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ կոչ անելով իրավապահ մարմինների հարգելի ու ոչ հարգելի ներկայացուցիչներին՝ բռնվել։
«7 հոգի զրուցում են, նշել է օպերատիվ աշխատակիցը։ Նրանցից վեցը խոսում են, մեկը շատ, մեկը՝ քիչ, այդ 7 հոգու մեջ նշված է նաև իմ պաշտպանյալ Տիգրան Գալստյանի անունը, բայց նա մի բառ չի ասում։ Մի բառ չկա, որ ասեն, Տիգրան Գալստյանը փռշտաց, նա ծպտուն չի հանում։ Երբ պաշտպանյալիս հետ խոսեցի, ասեց՝ այստեղ նշված են մարդիկ, որոնց չեմ ճանաչում։ Մենք դատարանում ասեցինք, որ սխալ կա, այդ մարդն այս հանդիպմանը չի եղել, ինչի՞ եք շառ անում։

Քննիչն ասում է, Մելիքյան ջան, ո՞նց կարող է նման բան լինի, եթե նման սխալ կա, էդ օպերատիվ աշխատողին պետք է տանեն դատեն»,-հայտարարեց Մելիքյանը։

Աղբյուր՝ Փաստինֆո