Foto

Տարածաշրջանում կամ դրանից դուրս ցանկացած կառավարություն, որը կցանկանա կրկնել այս դժբախտ փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքին

Որոշ կառավարություններ, անտարբեր լինելով իրենց և տարածաշրջանի շահերի նկատմամբ, բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը և թակում են բոլոր դռները՝ Հարավայի Կովկասում անօրինական նպատակներ առաջ մղելու համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ տարածաշրջանում կամ դրանից դուրս ցանկացած կառավարություն, որը կցանկանա կրկնել այս դժբախտ փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքին», - գրել է Վելայաթին X-ում։