Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ Վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկը ծանր վիճակում է այրվածքների պատճառով։
«Այս պահին այրվել է 10 հազար հեկտար», – ասել է Ռեսիեն BFMTV հեռուստաալիքի եթերում։
Գերատեսչության տվյալներով՝ վիրավորվել է յոթ հրշեջ, ավելի քան 4800 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այրվել է մոտ 30 մեքենա, կրակի տակ են հայտնվել ութ բնակելի շենքեր, հաղորդում է BFMTV-ն։
Աղբյուրը՝ shantnews.am