Foto

Դավիթն այսօր բանտում է, որովհետև չի կաշկանդվել ուղիղ ասելու, թե ով, երբ և ինչու մեր երկիրը վերածեց առևտրի օբյեկտի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումն ու նրա վրա «ահաբեկչի» գործ կարելը պարզապես իշխանության անձնական վրեժխնդրության հետևանքն է։

«Դավիթն այն մարդկանցից է, ով իր սկզբունքային դիրքորոշումներն արտահայտելիս երբեք դրանցից հետ չի կանգնել, չի վախեցել ճնշումներից և սպառնալիքներից:

Դավիթն այսօր բանտում է, որովհետև պաշտպանել ու պաշտպանում է իր երկիրը ու չի կաշկանդվել ուղիղ ասելու, թե ով, երբ և ինչու մեր երկիրը վերածեց առևտրի օբյեկտի»,- նշել է նա։